Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Այդքան հզոր ձայների մեջ ես զբաղեցրի առաջին հորիզոնականը»

«Այդքան հզոր ձայների մեջ ես զբաղեցրի առաջին հորիզոնականը»
28.07.2015 | 15:42

Ղրղզստանում կայացել է «Մեյկին Ասիա» երգի միջազգային մրցույթը: Հայաստանը ներկայացրել են Մանե Մկրտչյանը և Ռոզա Կարապետյանը: Մասնակցել են 24 էստրադային երգիչներ քսան երկրներից: Մանե Մկրտչյանը ստացել է դափնեկրի կոչում, Ռոզա Կարապետյանն արժանացել է առաջին մրցանակի:

«Հայաստանի ներկայացուցիչները մեծ տպավորություն թողեցին: Ռոզան ներկայացրեց Արմեն Սմբատյանի «Հայաստանը» և ՈՒիթնի Հյուսթոնի «Run to you»-ն, հիացմունքի արժանանալով թե' ժյուրիի, թե' ունկնդրի կողմից: ՈՒրախ եմ, որ 17 տարեկան աղջիկը կարողացավ այդպես հիանալի ներկայանալ երգի հեղինակավոր մրցույթում»,- մեզ հետ զրույցում ասաց «Մեյկին Ասիա» մրցույթի ժյուրիի անդամ, ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի ԳԱՅԱՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:

«Երբեք չեմ պատկերացրել, որ մի օր կներկայացնեմ Հայաստանը: Դա, իհարկե, մեծ պատասխանատվություն է: Մենք շատ ենք աշխատել, որ հասնենք արդյունքի: Ինձ համար դժվար էր հաղթահարել հուզմունքը: Հաղթանակից հետո շփոթված էի: Այդքան հզոր ձայների մեջ ես զբաղեցրի առաջին հորիզոնականը»,- ասաց ՌՈԶԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1081

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ